24.Մարտ.2017
Հանրապետականների նախընտրական պայքարն ընթանում է խաշ-խորովածային մթնոլորտում (ՖՈՏՈ) Սնղչի Հարութ. «Ես չեմ մրցում Հակոբ Բեգլարյանի հետ, ես մեր ժողովրդի սիրելին եմ». «Փաստ» Արամյանը հայ թոշակառուներին ուղղորդում է Ռուսաստան. «Փաստ» Դեղերի գնի նվազեցում և դրանց՝ ԱԱՀ–ից ազատում. թեկնածուների առողջապահական ծրագրերը. «Փաստ»
Մեծագույն ձեռքբերումն ու հպարտությունն են զավ... Ապրիլի 2-ի հաղթանակը ժողովրդինն է լինելու. Գա... ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներ... Եթե ոմանք չեն մոռացել․․․ Երգչուհի Նանան ցուցադրել է իր սեքսուալ կազմվա... Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիներ... Հեռո՛ւ մնացեք քաղաքականությունից , այն թերինե... Հանրապետականների նախընտրական պայքարն ընթանում... Աստղագուշակ՝ մարտի 24-ի համար Ճանապարհային ոստիկանությունը իր քթի տակինը չի... Լևոն Շիրինյան. «Կոռուպցիայի դեմ կռիվ տալու փո... Ընդդիմախոսները պետք է ընդդիմախոսեն ոչ թե առաջ... Դժգոհությունների նոր ալիք՝ ջրաչափի ցուցմունքը... Միքայել Մանուկյանի 20 միլիոն դրամանոց բաժնեմա... Այվազյանի 250 հազար դոլարանոց առանձնատունը. «... Գաղափարների արժեզրկման պայքարը. «Փաստ» Սնղչի Հարութ. «Ես չեմ մրցում Հակոբ Բեգլարյանի... Լեգիտիմության փակուղին. «Փաստ» Արամյանը հայ թոշակառուներին ուղղորդում է Ռուս... Երևանից էլ են մարդկանց տանում մարզեր՝ գրանցել... Օլեգ Եսայանը լավ մարդ է, բայց դա մասնագիտությ... Գեղարքունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշ... Ոգելից խմիչքների հանդեպ թուլությունը կարելի է... -Կներեք, բայց ես հղի չեմ. Կարգինի լավագույննե... Մայրաքաղաքում իրականացվել է «Ծառուկյան» դաշին...

ԱԱԾ-ն պաշտոնյաներ է ձերբակալել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն: Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին: Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։ Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը): Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմային ենթադրյալ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու և նրանց գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Loading...
website by Sargssyan