18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Մարինկա Խաչատրյանը հերթական անգամ խայտառակ եղ... Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս... Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բ...

«Մի պատառիկ Կողբից»՝ Երևանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կողբի գեղարվեստի դպրոցի նախկին սաներ Մարիամ Աղաբաբյանը և Իրինա Ղուլիջանյանը Կողբից մի պատառիկ են տեղափոխել: Բերել են Երևան՝ «Նարեկացի» արվեստի միություն, որտեղ և տեղի ունեցավ նրանց «Մի պատառիկ Կողբից» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 8–ը: Այդ ընթացքում մարդիկ կարող են տեսնել Կողբի ավանդույթները, կենցաղն ու գույներն արտացոլող գեղանկարներ, գործվածքներ և կերամիկական աշխատանքներ:

Երիտասարդ ստեղծագործողներին ոգեշնչել է Կողբի առանձնահատուկ բնությունը, կտավներում վառ և ջերմ գույներ են արտացոլված:

Մարիամ Աղաբաբյանը սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկորատիվ–կիրառական արվեստի բաժնում: Այժմ Մուղդուսյան արվեստի կենտրոնում կարպետագործություն է դասավանդում:

«Մեր ստեղծագործական հիմքը Կողբի գեղարվեստի դպրոցում է դրվել: Կողբափոր գետի ձայների ներքո ենք մեծացել: Կողբի տված սերը, լույսը և ոգին մենք այսօր մեր գույների, նկարների, գործվածքների ու կերամիկայի շնորհիվ ուզում ենք ներկայացնել մարդկանց, որ ծանոթանան Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Մ. Աղաբաբյանը:

Ուսանողուհին գյուղ վերադառնալու և այնտեղ իր գործունեությունը շարունակելու մտադրություն ունի:

«Համալսարանն ավարտելուց հետո ուզում եմ գյուղ վերադառնալ, քանի որ չեմ ուզում մտածել միայն իմ հաջողությունների մասին: Իմ հաջողությունն այն կլինի, որ հետ վերադառնամ ու Կողբի երեխաներին փոխանցեմ իմ գիտելիքները»,– ասաց Մ. Աղաբաբյանը:

Իրինա Ղուլիջանյանը սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում:

«Մենք ընդամենը Կողբի փոքրիկ մասնիկն ենք ներկայացրել, որպեսզի մարդիկ հետաքրքրվեն, գնան ու հենց իրենք տեսնեն՝ ի՞նչ է Կողբի հրաշքը: Ներկայացվածն ընդամենը մեր տեսածն ու մեր պատկերացրածն է»,– ասաց Իրինան:

Ուսանողուհիներն ընդգծեցին՝ ճիշտ է՝ սա իրենց առաջին անհատական ցուցահանդեսն է, բայց այն շարունակական է լինելու: Աղջիկները դեռ մեծ հաջողությունների կհասնեն, քանի որ իրենց ներշնչողների և ոգևորողների մեծ բանակ ունեն: Նրանց շնորհնվորելու էին եկել ընկերները, մտերիմները, բարեկամներն ու արվեստով հետաքրքրված մարդիկ: Ներկաներն իրենց ողջույնի խոսքերն ասացին՝ բարձր գնահատական տալով արվեստի ուղին բռնած երիտասարդների գործերին:

Հյուրերի շարքում էր նաև հայտնի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ով նախ մաղթեց, որ աղջիկների ստեղծագործական աշխատանքն անպայման շարունակություն ունենա:

«Շատ լավն է, շատ սիրուն ու ամեն ինչ շատ անուշիկ էսթետիկայով է արված: Շնորհքն ու տաղանդը նկատելի է: Ուսանողուհիներ են դեռ, վարպետության պակասն անընդհատ լրացնել է պետք, բայց սկիզբը շատ ճիշտ է դրված: Համոզված եմ, որ լավ արդյունքներ են ունենալու ու բոլորիս դեռ կզարմացնեն: Երիտասարդ սերնդին ուզում եմ ասել, որ ինչ էլ պատահի՝ չհուսահատվեն: Յուրաքանչյուրը պետք է մինչև վերջ գնա, որովհետև հայի ոգին կոտրելն անհնար է: Ժամանակներ են՝ կգան ու կանցնեն, բայց Հայաստանը հզոր երկիր է լինելու և իր զավակին տիրություն է անելու»,– մեզ հետ զրույցում ասաց Ն. Աղաբաբյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan