18.Դեկտեմբեր.2017
Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել է բեմ և երգել մայրիկի հետ. Ողջ դահլիճը ցնցվել է Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ»
Սիրուշոն որդիների հետ լուսանկար է հրապարակել Մարինկա Խաչատրյանը հերթական անգամ խայտառակ եղ... Սարսափելի վթար է տեղի ունեցել մայրուղու կենտր... Ով է իրականում «Հարսիկը» ֆիլմի Սուգնան. Ինչպի... Ինչպես յոդի միջոցով մեկընդմիշտ ազատվել անցանկ... Բացառիկ կադրեր աշխարհի երիտասարդ ամենահարուստ... Երեխաները վախից միզում էին տակները. ուսուցիչը... Հայուհին և ադրբեջանուհին համատեղ կատարում են ... Բացառիկ․․Մերժվածը սերիա 420. Մուկուն պատռումա... Կենդանակերպի որ նշաններին է սպասվում ֆինանսակ... Թաքնված նկարահանում. Երևանյան մերսման սրահներ... Նա բարձրացավ բեմ և ստիպեց արտասվել բոլորին. Ժ... ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Պերմյակովի սարսափելի խոստովանութ... Ով է իրականում Սկանդալային Տիգրանի 19-ամյա կի... Նռան հատիկ, Սերիա 71. Սոֆիան խլում է Սեթին Ադ... Բացառիկ կադրեր Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջո... Տղամարդիկ երազում են, որ այս կինը իր 8 կիլոգր... «Ես նրան շատ-շատ եմ սիրում». Տաթևիկ Ադումյանն... Էքսկլյուզիվ. Նատալիա Օրեիրոյի որդին բարձրացել... Սա կարող է լինել ամանորյա լավագույն նվերը, որ... Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկությու... Տղամարդկանց թոփ 5 արարքներ, որ գրավում են կան... ՁԿՆԵՐ. Աստղերը հուշում են հավատալ սեփական ուժ... ՇՈԿ.Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան ... Մերի Մակարյանի տոնածառն այնքան մեծ է, որ նա ս...

Պետք է պաշտպանված լինի ազգային կինոն. կինոգործիչներն անհանգստացած են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի անհրաժեշտության վերաբերյալ խոսվել է տարիներ շարունակ:

Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն արդեն քննարկման և շրջանառության մեջ է դրվել: Կինոգործիչները, սակայն, մտահոգված են:

Օրերս Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի անդամներն իրենց անհանգստությունն էին բարձրաձայնել: Ըստ նրանց՝ նախագիծը բազմակողմանիորեն չի արտահայտում հայկական կինոարտադրության զարգացմանն ուղղված քաղաքականության մեխանիզմը, չի բխում անկախ կինոարտադրողների շահերից, ինչպես նաև չի ապահովում Հայաստանում կինոարտադրության բազմակենտրոն զարգացման հնարավորությունը:

Կինոգործիչների խոսքով՝ նախագծում չի ներկայացվում դեբյուտային, վավերագրական, կարճամետրաժ, անիմացիոն, մանկական, էքսպերիմենտալ ֆիլմերի արտադրական առանձնահատկություններն ու վերջիններիս հանդեպ պետական դիրքորոշումը: Հստակեցված չէ նաև լիազորված մարմինների և դրանք ղեկավարող անձանց գործառույթները:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նախ ասաց, որ օրենքի ստեղծման գործում պետք է իրավաբաններն աշխատեն:

«Չեմ կարծում, որ մի քանի հոգով պետք է հավաքվեն և օրենք գրեն: Մեր հարևան վրացիները, ուկրաինացիները աշխարհից կանչեցին լավագույն կինոօրենսդրության գիտակներին, որոնք գրեցին իրենց կինոյի օրենքները: Շատ լավ կլիներ, որ այդ փորձագետներին հրավիրեին նաև այստեղ: Կամ էլ համեմատություն անցկացնեին վրացական, լեհական օրենքների և մերի միջև»,– նկատեց նա:

Հարություն Խաչատրյանի կարծիքով՝ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծում շատ կետեր հստակ չեն՝ անհասկանալի հարցեր կան:

«Ոչ ոք չգիտի՝ ազգային կինո տեսակը որն է: Ի՞նչ է նշանակում վավերագրական կինո, ի՞նչ է նշանակում անիմացիոն կինո, ի՞նչ է նշանակում ֆինանսական աջակցություն: Պետք է հստակեցվի, որովհետև այսպես ոչ ոք չի հասկանում օրենքն օգո՞ւտ է կինոյին, թե վնաս»,– թվարկեց մեր զրուցակիցը:

Կինոգործիչների միության նախագահը ներկայացնում է նաև օրենքի նախագծում առկա վտանգներից մեկը:

«Կոմերցիոն կինոն պետք է ղեկավարի ազգային կինոն: Կոմերցիոն կինոյի հանձնակատարը պետք է զբաղվի դրսից արտադրողներ հրավիրելով և նրանց համար Հայաստանում պայմաններ ստեղծի, որ փող բերեն: Եթե ամբողջ ազգային կինոն և նրա ֆինանսները պետք է որոշի կինոհանձնակատարը, կարծեմ, այդքան էլ ճիշտ ճանապարհ չէ: Դա առանձին բաժին պետք է լինի»,– մատնանշեց Խաչատրյանը:

Նա արդեն Հայաստան իրավաբանների է հրավիրել, որոնք կծանոթանան օրենքի նախագծին և իրենց մասնագիտական կարծիքը կհայտնեն:

Կինոյի մասին օրենքը պահանջված է՝ այս մասին կինոգործիչները տարբեր առիթներով հարց են բարձրացրել:

Հարություն Խաչատրյանի խոսքով, սակայն, ընդունվող օրենքը պետք է հասկանալի լինի բոլորին և պատասխանի այն հարցին, թե այն ի՞նչ օգուտ է տալու հայկական ազգային կինոյի տեսակներին:

«Բավականին անհանգստացնում է այն, որ դրսից եկողներին ավելի մեծ հնարավորություն են տալիս: Ստացվում է, որ նրանց օգնելու համար սերվիսներ են ստեղծվում»,– նշեց նա:

Խաչատրյանի համոզմամբ՝ օրենքը հայ կինոարվեստում առաջնահերթ է: Հայկական կինոն կարողացել է առանց օրենքի մինչ օրս ապրել: Երկար սպասված օրենքում Հարություն Խաչատրյանը հետևյալ երկու կետն է ամենից շատ կարևորում:

«Պետք է պաշտպանված լինի ազգային կինոն և ազգային կինոյի ֆինանսավորումը չկապվի կոմերցիոն կինոյի հետ»,– ներկայացրեց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan