16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Գյուղերի ավելի քան 40%–ում գազ չկա, «Գազպրոմին» էլ 34 միլիոն ենք պարտք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91,8%–ը, գյուղական բնակավայրերի` 59,8%–ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության՝ «ՀՀ բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը» 2016 թ. հրապարակումից:

Գազի փողոցային գործարկված ցանցի միագիծ երկարությունն 1997–2016 թթ. ընթացքում ավելացել է յոթն անգամ: Այսպես, ըստ ուսումնասիրության՝ 1997 թ. այն կազմել է 1000 կմ–ից մի փոքր ավելի, իսկ արդեն նախորդ տարվա տվյալներով՝ գերազանցել է 7 հազար կմ–ը: Ինչը հետաքրքիր է, եթե սրանից 20 տարի առաջ գյուղական ու քաղաքային բնակավայրերի գազի փողոցային ցանցի երկարություններն իրար հավասար էին, ապա արդեն այսօր գյուղական համայնքները բավական հետ են մնացել: Ըստ այդմ, գյուղական բնակավայրերում նշված ցուցանիշը չի անցնում 5000 կմ–ը:

1997 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. հունվարի 1–ը բնական գազով գազաֆիկացվել է 679 հազար 421 բնակարան և բնակելի տուն, որից 508 հազար 518–ը քաղաքային բնակավայրերում է, իսկ մնացած 170 հազար 903–ը՝ գյուղական:

Դիտելով գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների բաշխումն ըստ մարզերի և Երևան քաղաքի 2016 թ. տարեվերջի տվյալներով, տեսնում ենք, որ մայրաքաղաքում առավելագույնս լուծված է գազաֆիկացման խնդիրը: Այսպես, ընդհանուրի 40%–ը բաժին է ընկնում Երևանին: Մյուս մարզերում այս թիվը տատանվում է 1–10%–ի սահմաններում: Եվ ամենից տխուր պատկերը տիրում է Վայոց ձորում՝ 1,1%:

Մեկ այլ գծապատկեր ցույց է տալիս, թե անցած 20 տարիների ընթացքում ինչպիսին է եղել հայաստանյան գազաֆիկացված բնակարանների թիվն ըստ գյուղական ու քաղաքային բնակավայրերի: Ըստ գծապատկերի՝ հեռավոր 1997 թ.–ին գյուղական բնակավայրերի գազաֆիկացված բնակարանների թիվը կազմել է մոտավորապես 17–18 հազար, իսկ քաղաքայինը՝ մի քանի հազարով պակաս: Այսօր արդեն, քաղաքներում գազով ապահովված բնակարանների թիվը անցնում է 552 հազարը, իսկ գյուղերում գազաֆիկացված տների քանակը ավելի քան երեք անգամ զիջում է քաղաքայինին:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ 2016 թ. հանրապետություն մուտք է գործել 4 միլիոն 90 հազար 900 տոննա հեղուկ գազ: Ըստ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեղեկատվության՝ 2016 թ. գազամատակարարման բաժանորդային համակարգում ընդգրկվածներին տրվել է 389,7 տոննա հեղուկ գազ:

Բնական գազի կորուստը 2016 թ. կազմել է 39 միլիոն 817 հազար խորանարդ մետր, ընդ որում նախորդ տարի կորուստ չի գրանցվել միայն Գեղարքունիքի մարզում, իսկ ամենից շատն էլ գրանցվել է Երևանում:

Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2017 թ. հունվարի 1–ի դրությամբ կազմել է 34 միլիոն 277 հազար 700 դրամ, որից բնակչության` 16 միլիոն 74 հազար 300 դրամ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan