30.Մարտ.2017
Ավետիք Իշխանյան. «Եթե ընդդիմությունն իշխանությունների խաղի կանոններն ընդունի, դա նշանակում է, որ ի սկզբանե պարտված է». «Փաստ» Էդմոն Մարուքյանը մտածում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը կարդում է ու չի հասկանում. «Փաստ» ՀՅԴ–ն կառավարության մաս է կազմում, բայց կառավարության մոտեցումը չի ընդունում. «Փաստ» Ժանրը` քաղաքական զավեշտ, վերնագիրը` քաղաքական հավկուրություն. «Փաստ»
Իսկանդեր. «Զինուժ»-ի բացառիկ նկարահանումները ... Ավետիք Իշխանյան. «Եթե ընդդիմությունն իշխանութ... Ընտրական այս համակարգը մեզ պարտադրվել է. այն ... Մակար Ղամբարյանի փոխառությունները՝ 28 հազար Ա... Էրիկ Մինասյանը բնակելի շենք է գնել. «Փաստ» Հիվանդագին երևակայության լրատվություն ԼՂ բանակցային գործընթացը մտնում է նոր փո՞ւլ. ... Էդմոն Մարուքյանը մտածում է, որ Լևոն Տեր–Պետրո... Փողով ձյաձյաների դարն անցել է. հասարակություն... ՀՅԴ–ն կառավարության մաս է կազմում, բայց կառավ... Ժանրը` քաղաքական զավեշտ, վերնագիրը` քաղաքական... Ընդդիմադիր ուժերը ՕՐՕ–ին չեն զիջի «թիվ 1 ընդդ... Մուշեղ Պետոյանը ցայտնոտի մեջ է. «Փաստ» Հացթուխ Աշոտի «բանը բուրդ է». «Փաստ» Սեյրան Օհանյանը` Հարավային Կովկասի պոտենցիալ ... Աստղագուշակ՝ մարտի 30-ի համար «Ծառուկյան» դաշինքի քարոզչության հասցեատերը ժ... Ֆեյսբուքյան հարց ու պատասխան թիվ 1 ընտրատարած... Երբ է քվեաթերթիկը վավեր (Ֆոտո) Քանաքեռ-Զեյթունի բնակիչների վստահությունը ևս ... Մարգո Եսայանն էլ պոտենցիալ դպրոցի տնօրեն է Հայ հայտիների մայրերը (լուսանկարներ) «Ծառուկյան» դաշինքի եզրափակիչ հանդիպումը Երևա... Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը (լուսանկարներ) Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը` Ձախ Հա...

ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական գործերով իրականացված մեծածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ:
Ինչպես տեղեկացրին ԱԱԾ լրատվական ծառայությունից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում և արտերկրում կայուն ու համակարգված կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում տուրիստական գործունեության քողի ներքո, շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելով, հետխորհրդային երկրներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր՝դրա դիմաց կատարված կեղծիքներից անտեղյակ քաղաքացիներից վերցնելով 2.0 00-3.500 եվրո գումար։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ձևավորված հանցավոր մեխանիզմում ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ովքեր տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Առերևույթ հանցագործություններ կատարելու համար հինգ անձի մեղադրանքներ են առաջադրվել անօրինական միգրացիա կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդված), կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված), կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդված) և կաշառքի միջնորդության (ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդված) համար:
Վերոնշյալ երևույթները վերահսկելու և կանխելու նպատակով ՀՀ ԱԱԾ-ն ներկայումս ակտիվ համագործակցում է բոլոր այն երկրների իրավապահ մարմինների հետ, որոնց տարածքներում գտնված անձինք առնչակից են եղել բացահայտված անդրազգային հանցագործությանը։
Կեղծիքների վրա հիմնված նման գործարքներից, նյութական միջոցների կորստից, ինչպես նաև անցանկալի այլ հետևանքներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ ՀՀ քաղաքացիները հետխորհրդային երկրների տարածքներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից մուտքի արտոնագրեր կարող են ստանալ միայն տվյալ երկրում օրինական բնակության իրավունքի ապացույց ներկայացնելու և դեսպանություն առնվազն մեկ անգամ անձամբ այցելելու դեպքում:

ՀՀ ԱԱԾ-ն նաև նախազգուշացնում է տուրիստական գործունություն իրականացնող անձանց և կազմակերպություններին՝ ձեռնպահ մնալ կեղծիքների հիման վրա մուտքի արտոնագրեր ձեռք բերելու եւ իրացնելու սխեմաներին մասնակցելուց, քանի որ նման գործողությունները կարող են պարունակել քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading...
website by Sargssyan