30.Մարտ.2017
Ավետիք Իշխանյան. «Եթե ընդդիմությունն իշխանությունների խաղի կանոններն ընդունի, դա նշանակում է, որ ի սկզբանե պարտված է». «Փաստ» Էդմոն Մարուքյանը մտածում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը կարդում է ու չի հասկանում. «Փաստ» ՀՅԴ–ն կառավարության մաս է կազմում, բայց կառավարության մոտեցումը չի ընդունում. «Փաստ» Ժանրը` քաղաքական զավեշտ, վերնագիրը` քաղաքական հավկուրություն. «Փաստ»
Իսկանդեր. «Զինուժ»-ի բացառիկ նկարահանումները ... Ավետիք Իշխանյան. «Եթե ընդդիմությունն իշխանութ... Ընտրական այս համակարգը մեզ պարտադրվել է. այն ... Մակար Ղամբարյանի փոխառությունները՝ 28 հազար Ա... Էրիկ Մինասյանը բնակելի շենք է գնել. «Փաստ» Հիվանդագին երևակայության լրատվություն ԼՂ բանակցային գործընթացը մտնում է նոր փո՞ւլ. ... Էդմոն Մարուքյանը մտածում է, որ Լևոն Տեր–Պետրո... Փողով ձյաձյաների դարն անցել է. հասարակություն... ՀՅԴ–ն կառավարության մաս է կազմում, բայց կառավ... Ժանրը` քաղաքական զավեշտ, վերնագիրը` քաղաքական... Ընդդիմադիր ուժերը ՕՐՕ–ին չեն զիջի «թիվ 1 ընդդ... Մուշեղ Պետոյանը ցայտնոտի մեջ է. «Փաստ» Հացթուխ Աշոտի «բանը բուրդ է». «Փաստ» Սեյրան Օհանյանը` Հարավային Կովկասի պոտենցիալ ... Աստղագուշակ՝ մարտի 30-ի համար «Ծառուկյան» դաշինքի քարոզչության հասցեատերը ժ... Ֆեյսբուքյան հարց ու պատասխան թիվ 1 ընտրատարած... Երբ է քվեաթերթիկը վավեր (Ֆոտո) Քանաքեռ-Զեյթունի բնակիչների վստահությունը ևս ... Մարգո Եսայանն էլ պոտենցիալ դպրոցի տնօրեն է Հայ հայտիների մայրերը (լուսանկարներ) «Ծառուկյան» դաշինքի եզրափակիչ հանդիպումը Երևա... Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը (լուսանկարներ) Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը` Ձախ Հա...

ՄԻՊ-ը Չինարի գյուղում փաստահավաք աշխատանքներ է իրականացրել (ֆոտո)

ՄԻՊ-ի գրասենյակը հաղորդագրության է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի պաշտպանության նախարարության դեկտեմբերի 29-ի հայտարարության համաձայն՝ նույն օրը վաղ առավոտյան Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ: Հարձակման վերաբերյալ հրապարակված տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչը հատուկ հանձնարարությամբ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: Այսօր և երեկ ողջ օրվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցչի կողմից Չինարի գյուղում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ՝ միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան: Տեղի են ունեցել առաձնազրույցներ Չինարիի գյուղապետի և գյուղի ավագանու անդամների, գյուղի բնակիչների, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ծառայողների հետ: Այնուհետև, գյուղի ավագանու անդամի ուղեկցությամբ կատարվել են նաև տեղանքի, հարձակման վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ: Արդյունքում՝ արձանագրվել են փաստեր այն մասին, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք հայ զինծառայողները կյանքից զրկվել են այն պայմաններում, երբ չի եղել հարձակման որևէ հավանականություն կամ վտանգ: Դրանից բացի, հարձակումը կատարվել է այնպիսի եղանակով, որն ակնհայտորեն վկայում է խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու ադրբեջանական զինված ուժերի մտադրության մասին: Վաղ առավոտից, երբ սկսվել են գնդակոծությունները, խաղաղ բնակիչները ստիպված են եղել թաքնվել հատուկ թաքստոցներում և դուրս են եկել թաքստոցներից ցերեկը ժամը 13:00-ի սահմաններում: Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Դրանք վկայում են այն մասին, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ (կից՝ լուսանկարներ): Ադրբեջանական զինված ուժերի այս ոտնձգություններն ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բոլոր պահանջները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն իսկ սկսվել է կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ հատուկ մեթոդով: Առաջնահերթ անգլերեն լեզվով կազմվում է այդ աշխատանքներն արցացոլող ամփոփ փաստաթուղթ՝ միջազգային իրավասու կազմակաերպություններին ներկայացնելու նպատակով»:

 

Loading...
website by Sargssyan