24.Նոյեմբեր.2017
Ազգ–բանակ հայեցակարգի լույսն ու ստվերը. «Փաստ» Մերժվածը սերիալի վերջին սերիան՝ հայերեն թարգմանությամբ (տեսանյութ) Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում Ո՞ր կայքերով և ինչպե՞ս ծանոթանալ աղջիկների հետ
Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելո... Ազգ–բանակ հայեցակարգի լույսն ու ստվերը. «Փաստ... Իրենց որդու մահից հետո սկեսուրն ու սկեսրայրը ... Երեխաներ, որոնց գոյությանը դժվար է հավատալ (... Ադրբեջանցու անկեղծ զրույցը (Բացառին կադրեր) Կլոն հեռուստասերիալի Ջեյդի և Սաիդի առաջին ամո... Գեղեցիկ և սեքսուալ աղջիկների ինքնամոռաց պարը ... Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` Արցախում ն... Շուշան Երիցյանի եւ Տաթեւ Սարգսյանի կրքոտ լուս... Բաքվում տաքսիստին ծեծել են Սուպեր Սաքոի Մի գն... Մերժվածը սերիալի վերջին սերիան՝ հայերեն թարգմ... Լավագույն դիրքերը սեքսի համար. խորհուրդներ մա... Լուսանկարներ. գերեզմանատան այցելուները շոկի մ... Սիրու՞մ եք արևածաղկի սերմեր. սա տեսնելուց հետ... 56-ամյա կինն ապացուցել է ամբողջ աշխարհին, որ ... Հերթական խայտառակությունը «Կիսաբաց լուսամուտն... Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում ... 17-ամյա տղան դաժանորեն սպանել և բռնաբարել է ս... Տեսեք, թե ով է իրականում «Մերժվածը» հեռուստաս... Տաթևիկ Ադումյանը շարունակում է զվարճանալ տարբ... Արտակարգ դեպք Վանաձորում.գնացքի տակ ընկնելուց... Ո՞ր կայքերով և ինչպե՞ս ծանոթանալ աղջիկների հե... Հայաստանի ամենահայտնի տրանսվիստիտները. 18+ ֆո... Ալեքսանդր Բաբասյանը երգչուհի Անահիտ Սիմոնյանի... Հայ մարմնավաճառները համացանցում (լուսանկարներ...

Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրավաբան Էդուարդ Մամիկոնյանը

– Պարոն Մամիկոնյան, մեր հասարակությունն այս օրերին բաժանվել է երկու բանակի. նրանք, ովքեր կողմ են ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծին և նրանք, ովքեր դեմ են: Դուք ո՞ր բանակում եք, եթե այսպես ասեմ:

– Ներկայացված նախագիծը ընդհանրապես որևէ կապ չունի բռնությունների կանխարգելման հետ, այն հետապնդում է ուրիշ նպատակներ: Եվ եթե անգամ նման խնդիրներ կան մեր ընտանիքներում, ապա նախ և առաջ պետք է հասկացվեն դրանց պատճառները, որպեսզի տարբեր ճանապարհներով կարողանանք վերացնել դրանք: Որովհետև բռնությունը ընդամենը հետևանք է, որ բխում է որոշակի պատճառներից:

Իսկ այս օրենքը փաստորեն պայքարելու է հետևանքների դեմ՝ չմատնանշելով երևույթի պատճառները: Բայց հետևանքների դեմ տարվող այդ պայքարի մեջ անգամ խելամտություն չկա:

– Իսկ ի՞նչն է հիմք տալիս ձեզ մտածելու, որ սա հատուկ նպատակով մեր երկրում ներդրվող օրենք է: Եվ ո՞րն է այդ նպատակը:

– Այստեղ առկա է, ճիշտ է, թաքնված ձևով, բայց այնուամենայնիվ հոմոսեքսուալ կապերի լեգալացման հարցը: Իսկ մինչ այս արդեն մի քանի փորձեր եղել են, որ այդ կապերը լեգալացվեն մեր երկրում: Դրանք, սակայն, տապալվել են: Հիմա էլ այս օրենքի միջոցով են ցանկանում այդ բարքերը ներմուծել մեր հասարակություն, նաև՝ մեր գիտակցության մեջ:

Միաժամանակ ամեն ինչ արվել է այս տարիների ընթացքում, որպեսզի մեր երկրում ոչնչացվեն գոյություն ունեցող բարոյականության ու վարվելակերպի նորմերը: Եվ սա էլ հերթական գործիքն է վերջնականապես ոչնչացնելու դրանք:

– Ի վերջո մեր ընտանիքներում բռնություն կա՞, թե չկա: Եվ եթե կա, ապա անհրաժե՞շտ է դրա դեմ պայքարել:

– Իհարկե, բռնություն կա: Այն միշտ եղել է, ու կարծում եմ, որ միշտ էլ կլինի: Նայած նաև, թե ո՞ր չափանիշներով մոտենանք, ու ո՞րը համարենք բռնություն: Եթե, ասենք, վատ արարքի համար մի հատ հասցնես երեխայի հետույքին, դա բռնությո՞ւն է, թե ոչ:

Անշուշտ, ընտանիքներում կան նաև լուրջ բռնություններ: Ոչ ոք դա չի կարող ժխտել: Բայց հարցն այն է, որ նման երևույթները կանխարգելվում են ոչ թե նման, կներեք այս բառի համար, ախմախ ու անորակ օրենքներով, այլ մարդկանց դաստիարակությամբ, նրանց սոցիալական պայմանների բարելավմամբ: Այսինքն՝ կան պատճառներ, որոնք ծնում են բռնություններ, և այդ պատճառները պետք է վերացնել:

Միաժամանակ ես չկարողացա հասկանալ, թե ի՞նչ տարբերություն կա այս օրինագծի մեջ նշված տերմինների և քրեական ու վարչական իրավախախտումների օրենքների մեջ եղած տերմինների միջև: Եվ ի՞նչն է խանգարում, որ այս դեպքում էլ օգտագործվեն գոյություն ունեցող իրավական նորմերը: Ի վերջո, եթե կան խանգարող հանգամանքներ, ապա նույն այդ հանգամանքները թույլ չեն տա, որ այս օրենքն էլ կիրառում ունենա:

– Այսինքն՝ կարելի էր Քրեական օրենսգրքով հարցը կարգավորել. առանձին օրենքի անհրաժեշտություն չկար:

– Իհարկե, չկար: Մանավանդ այս օրենքի մեջ, որտեղ կիրառվում են լղոզված, անորոշ որակավորումներ ու բնութագրումներ, և դրանք կարելի է հասկանալ, ինչպես ցանկանաս: Իսկ Քրեական օրենսգիրքը կամ վարչական իրավախախտումների օրենսգրքերը հստակ են բնութագրում արարքը:

Բանն այն է, որ այս օրենքը թույլ է տալիս նաև միջամտել անձնական կյանքին, ինչն արգելված է Սահմանադրությամբ: Եվ, կրկին խախտելով Սահմանադրությունը, ներառում է անհավասարության սկզբունքը: Մի բան է բռնություն՝ ընտանիքի մեջ և մի բան է՝ ընտանիքից դուրս. դրանք կարգավորվում են բոլորովին այլ ձևերով:

Օրինակ, վիրավորանքը, բռնաբարությունը կամ նման այլ հանցագործությունները, որ սահմանված են քրեական կամ քաղաքացիական օրենսգրքերով, մասնավոր մեղադրանքի արարքներ են: Այսինքն՝ մարդը պետք է դիմի, և միայն այդ դեպքում կհարուցվի քրեական գործ կամ քաղաքացիական հայց: Սակայն ներկա օրենքի տեսակետից, եթե այդ հանցագործությունները կատարվում են ընտանիքում, ապա մարդը զրկվում է այդ իրավունքից՝ դիմելու կամ չդիմելու: Եթե կողքից ինչ–որ մեկն այդ մասին ասել է, ապա վե՛րջ, արդեն սկսվում է համապատասխան պրոցեսը: Եվ այս ամենը շատ անհավասար պայմաններ է ստեղծում, ի վերջո, քաղաքացիների համար:

Նաև օրենքը ներառում է այնպիսի սահմանային վիճակներ, որ անգամ դժվար է բացատրել, թե իրականում ի՞նչ կա այնտեղ: Մի օրինակ բերեմ՝ նշված է, որ պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցող մարդիկ համարվում են ընտանիք: Եվ դուրս է գալիս, որ, ըստ այս օրենքի սահմանումների, ցանկացած փողոցի պոռնիկ, որ հիմա շատ են մեզ մոտ, ունենալով մշտական կլիենտ, իրեն կարող է համարել տվյալ մարդու ընտանիքի անդամ:

–Նշանակում է՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա ական է՝ դրված մեր հասարակության հիմքում:

–Միանշանակ: Հիմարաբար արված, թե՝ միտումնավոր արված, բայց ական է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

loading...
website by Sargssyan