27.Փետրվար.2017
5 հետաքրքիր փաստ մարդկային մարմնի մասին Տաքսիստը Նար-Դոսի փողոցում դաժանաբար սպանել է իր նախկին «շեֆին», ով իր սիրուհու ամուսինն էր Հնդկական քաղցրավենիք «Լադու» Ինչ իրավիճակ է այժմ Թալիշում
Ինչպես է ադրբեջանական կողմը դիվերսիա իրականաց... Ի՞նչ է հենց հիմա կատարվում Արարատի մարզում. Ո... Ինչպիսին է հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի... Մելիք Սաֆարյանի հովանավորությամբ՝ երիտասարդնե... «ԿԳԲ»-ից մարդ կա, փողը չվերցնես». նոր բացահայ... «Մերժվածը»՝ ՍԵՐԻԱ 141 Թլիկում սպանված երիտասարդն առաքիչ էր. ազատ ժա... Միայն Հովիկ Աբրահամյանը կարողացավ լուծել խնդի... Տեսահոլովակի պրեմիերա. Տիգրան Ասատրյան «Գիտես... Բաղանիսում կրակել են տների ուղղությամբ. իրավի... 5 հետաքրքիր փաստ մարդկային մարմնի մասին Ամեն առավոտ մի գդալ կերեք այս խառնուրդից և հա... Երբ Մոսկվայի նստարանները ներկում են հայերը...... Ինչպես տարբերել որակյալ ձուն անորակից Իրադրությունն առաջնագծում Դաժան սպանություն Արագածոտնի մարզում․ Mercede... Տաքսիստը Նար-Դոսի փողոցում դաժանաբար սպանել է... Աստղագուշակ՝ փետրվարի 27-ի համար Աշխարհի ամենաօգտակար եւ առողջ խոհանոցները «Կորած մոլորվածը» ֆիլմի Անժելան ցուցադրում է ... Ամեն օր 1 թթու վարունգ ուտելու հիմնավոր պատճա... Մայրս, չհասած դպրոց, տեսնում է այն մասնաշենքը... Թեստ. Բնավորության գիծն ըստ ձեռագրի «Սուպերմեն» ֆիլմի աստղ Դին Քեյնը Ծիծեռնակաբեր... Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ ...

Մենք շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելիս հպարտ լինեք. վարչապետն այցելել է մարտական հենակետ (լուսանկարներ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Վարչապետը նշել է, որ ժողովուրդը հպարտանում է մեր զինվորներով, ովքեր պատվով և պատասխանատվությամբ են պաշտպանում մեր պետական սահմանները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ զինվորները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:

«Մենք շատ լավ երկիր ենք ունենալու, որևէ կասկած երբևէ չունենաք, անկախ նրանից, թե ինչ դժվարություն ունենք, ինչ խնդիր ունենք: Մենք չափազանց շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց լինեք հպարտ, որովհետև ավելի մեծ բավարարվածություն իր երկիրը սիրող մարդու մոտ չի կարող լինել, եթե ինքն իր երկրի ծառան է:

Ես աշխատանքային փորձիս ընթացքում ղեկավարել եմ մեծ ու փոքր ընկերություններ, կյանքն ավելի թեթև է եղել, բայց եթե այս տեղում ես կարողանամ բավարարված զգալ, որ իմ ծառայությունը ճիշտ եմ մատուցում, դրանից մեծ գնահատական, հաճույք չկա, անկախ նրանից՝ անքուն գիշերներ են, ծանր պայմաններ, ընտանիքին տեսնել-չտեսնել»:

Զինծառայողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին, հայ-ադրբեջանական պետական սահմանին դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ դիրքի անձնակազմը սխրանքի ու անձնազոհության գնով է լուծել իր առջև դրված խնդիրը՝ պաշտպանելով երկրի սահմանները: Վարչապետի խոսքով, սահմանին կանգնած զինծառայողների վստահությունն ու վճռականությունն անընդհատ դրական ազդակներ է փոխանցում նաև հանրությանը:

Մարտական հենակետ այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն:

Loading...
website by Sargssyan