24.Նոյեմբեր.2017
Ազգ–բանակ հայեցակարգի լույսն ու ստվերը. «Փաստ» Մերժվածը սերիալի վերջին սերիան՝ հայերեն թարգմանությամբ (տեսանյութ) Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում Ո՞ր կայքերով և ինչպե՞ս ծանոթանալ աղջիկների հետ
Ազգ–բանակ հայեցակարգի լույսն ու ստվերը. «Փաստ... Իրենց որդու մահից հետո սկեսուրն ու սկեսրայրը ... Երեխաներ, որոնց գոյությանը դժվար է հավատալ (... Ադրբեջանցու անկեղծ զրույցը (Բացառին կադրեր) Կլոն հեռուստասերիալի Ջեյդի և Սաիդի առաջին ամո... Գեղեցիկ և սեքսուալ աղջիկների ինքնամոռաց պարը ... Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` Արցախում ն... Շուշան Երիցյանի եւ Տաթեւ Սարգսյանի կրքոտ լուս... Բաքվում տաքսիստին ծեծել են Սուպեր Սաքոի Մի գն... Մերժվածը սերիալի վերջին սերիան՝ հայերեն թարգմ... Լավագույն դիրքերը սեքսի համար. խորհուրդներ մա... Լուսանկարներ. գերեզմանատան այցելուները շոկի մ... Սիրու՞մ եք արևածաղկի սերմեր. սա տեսնելուց հետ... 56-ամյա կինն ապացուցել է ամբողջ աշխարհին, որ ... Հերթական խայտառակությունը «Կիսաբաց լուսամուտն... Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում ... 17-ամյա տղան դաժանորեն սպանել և բռնաբարել է ս... Տեսեք, թե ով է իրականում «Մերժվածը» հեռուստաս... Տաթևիկ Ադումյանը շարունակում է զվարճանալ տարբ... Արտակարգ դեպք Վանաձորում.գնացքի տակ ընկնելուց... Ո՞ր կայքերով և ինչպե՞ս ծանոթանալ աղջիկների հե... Հայաստանի ամենահայտնի տրանսվիստիտները. 18+ ֆո... Ալեքսանդր Բաբասյանը երգչուհի Անահիտ Սիմոնյանի... Հայ մարմնավաճառները համացանցում (լուսանկարներ... Մոսկվայի «օրենքով գողերը» նոր թագավոր են ընտր...

Աշխարհի տարբեր երկրների ամենատարօրինակ ամանորյա ավանդույթները (լուսանկարներ)

Երբ տարին մոտենում է ավարտին, սովորաբար բոլորը ցանկանում են ամփոփել արդյունքները, իսկ հետո հրաժեշտ տալ հին տարվան և դիմավորել նորը. չէ՞ որ այն անպայման ավելի լավը կլինի նախորդից: Եվ ցանկալի է տոնը նշել այնպես, որ դա արտասովոր լինի և հիշվի երկար տարիներ: Բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են տոնը ավանդական կերպով նշելուց և ցանկանում են ինչ-որ նոր բան փորձել, առաջարկում ենք նոր տարբերակներ՝ ներկայացնելով աշխարհի տարբեր ազգերի ամենատարօրինակ ու արտասովոր ամանորյա ավանդույթները:

Լատինական Ամերիկա. Նոր տարվա դիմավորում՝ ճիշտ գույնի վարտիքով

Լատինական Ամերիկայի որոշ երկրներում այսպիսի սովորություն կա. եթե ընտրեք ճիշտ գույնի վարտիք և դրանով դիմավորեք Նոր տարին, եկող տարվա ընթացքում հաջողություններն ապահովված են: Եթե Դուք կիրք եք փնտրում, ռոմանտիկա կամ սեր, ձեր ընտրությունը կարմիր գույնն է: Դեղին վարտիքները երաշխավորում են հարստություն, բարգավաճում և հաջողություն, իսկ սպիտակները՝ խաղաղություն, ներդաշնակություն և երջանկություն:

Դանիա. թռիչքներ և սպասքի ջարդ

Դեկտեմբեր ամսվա վերջին օրը դանիացիները սիրում են ինչպես հարկն է ուրախանալ: Նրանք հետաքրքիր ամանորյա ավանդույթ ունեն: Պետք է փնտրել ամենաբարձր կետը ձեր շրջապատում, գնալ այնտեղ և ժամացույցի սլաքների՝ Նոր տավա ազդարարման հետ «թռչել ու մխրճվել Նոր տարվա մեջ»: Բացի այդ, Նոր տարին ընկերությունն ամրապնելու ժամանակ է, դրա համար նրանք հավաքում են բոլոր ափսեները, բաժակները, որպեսզի դրանք ընկերների և հարազատների շրջապատում ջարդեն: Ասում են՝ դա հաջողություն է բերում:

Իռլանդիա. հաց՝ ամեն տանը

Իռլանդացիները պաշտում են Նոր տարին նշել և դա անում են մեծ աղմուկով՝ հավաքվելով ընտանիքներով և ընկերներով: Այնտեղ պահպանվել են բազմաթիվ հին ավանդույթներ և սնահավատություններ, և դրանցից մեկն արտասահմանցիներին կարող է տաօրինակ թվալ: Այդ ավանդույթի էությունն այն է, որ պետք է շենքի բոլոր բնակարանների դռները ծեծել և հաց տալ բոլորին: Դա պետք է բարեկեցություն բերի ամեն ընտանիքի:

Չիլի. գիշեր՝ գերեզմաններում

Չիլիի փոքրիկ քաղաքներից մեկում պահպանվում է աշխարհի ամենատարօրինակ ավանդույթներից մեկը: Տեղի բնակիչները հավաքվում են գերեզմանատանը, որպեսզի Նոր տարին դիմավորեն իրենցից հեռացած հարազատների և ընկերների շրջապատում: Այս ավանդույթն արդեն մի քանի հարյուր տարեկան է և այն ծնվել է, երբ լեգենդի համաձայն՝ երեխաները տարվա վերջին օրը գնացել են գերեզմանատուն, որպեսզի իրենց մահացած հոր մոտ լինեն: Այժմ ամեն տարվա դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11-ին, քաղաքապետը բացում է գերեզմանատան դարպասները և այնտեղ են գնում հազարավոր մարդիկ: Գերեզմանատունը գեղեցիկ զարդարվում է, և հնչում է դասական երաժշտություն:

Վենետիկ. մասսայական համբույր

Այս ավանդույթն ամենատարօրինակը չէ, սակայն, անշուշտ, ամենահաճելին է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Համբույրների մարաթոնը տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին Սուրբ Մարկի հրապարակում: Եվ ամեն տարի այս իրադարձությանը մասնակցում են մեծ թվով սիրահար զույգեր: Նրանք հավաքվում են երեկոյան ժամը 10-ից: Առաջին անգամ այս յուրօրինակ իրադարձությունը տեղի է ունեցել 2008 թվականին, և այն միջազգային ճանաչում ձեռք բերեց որպես Նոր տարին լավագույնս դիմավորելու ձև: Այնպես որ եթե հնարավորություն և սիրելի էակ, Նոր տարուն գնացեք Վենետիկ և վայելեք Ձեր սերը:

Ռումինիա. կենդանիներին լսելու փորձ

Ռումինիայում մի լեգենդ կա այն մասին, որ կենդանիները գիտեն մարդկային լեզուն, և դրա հետ կապված՝ ամանորյա ավանդույթ կա, որը հատկապես հայտնի է ագարակատերերի շրջանում: Նրանք գնում են ախոռ և ամեն ջանք գործադրում ու փորձում լսել, թե ինչ ձայներ են հանում ձիերը կամ այլ կենդանիները: Եթե հանկարծ նրանք լսեն, որ կենդանիներն իրենց հետ խոսում են մարդկային լեզվով, դա վատ նշան է և հաջորդ տարին լավագույններից չի լինի: Իսկ եթե ոչինչ չլսեն, ուրեմն տարին հաջող կլինի:

Ռուսաստան. Ամանորը՝ ջրի տակ

Սա աշխարհում ամենազարմանալի ամանորյա ավանդույթներից մեկն է: Եվ այն ստեղծել են անվախ ռուսներն Իրկուտսկից: Դե իհարկե, էլ ո՞ւմ մտքով կանցներ տոնածառն ու շամպայնն իր հետ վերցնել և սուզվել Բայկալ լիճը: Նպատակը գրունտային ջրերում տոնածառ «տնկելն է», և որ այն նման լինի իսկականին: Պետք է զարդարել այն, գինի խմել և շուրջպար բռնել: Այս ավանդույթը պահպանվում է արդեն 20 տարի: Նախորդ տարի նույնիսկ Ձմեռ պապ է եղել, որը նվերներ է բաժանել:

 

 

loading...
website by Sargssyan