16.Դեկտեմբեր.2017
Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են». «Փաստ» Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի. «Փաստ» Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը. «Փաստ» Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխար... ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիք... Դանակի 60-ից ավել հարված. Էքստրասենս Անի Մաջն... Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերի... Ո՞վ և ի՞նչ էր խառնել այդ օրը Վարդուհի Վարդանյ... Միհրան Ծառուկյանը առաջարկություն է արել Արփի ... Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց... Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրաց... Աղջիկը նախկին ընկերոջը թմրանյութ է տվել և կտր... Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողով... Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի... Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձի... Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են ս... Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսակ... 5 միլիոն դրամի վարկ է վերցրել, նույնքան էլ՝ փ... Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Ե... «Ծառուկյան» դաշինքի քաղաքական օրակարգում նախա... Նախագահի ելույթը՝ նախընտրական PR. «Փաստ» Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակ... Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը ... Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–... Ահա, թե ինչու երբեք պետք չէ հավաքել անկողինը ... 8 նախանշաններ, որոնք մատնում են սեքսի կարիք ո... 10 փաստ կրծքերի մասին, որոնց վերաբերյալ դուք ... Հայ աստղեր, ովքեր չեն կարող հերքել, որ վիրահա...

Աթոռներն ու սեղաններն են վառելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզի Արաքս համայնքում գազը դեռ երազանք է։ Համայնքը գազաֆիկացված չէ: Ձմռանն ով ինչպես կարողանում է, տունը տաքացնում է:

«Գյուղացիների մեծ մասն աթարով է տաքացնում, հատուկենտ ընտանիքներ կան, որ փայտ են վառում»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին Արաքսի բնակիչները:

Եղանակն արդեն ցրտել է, բայց արաքսեցիների երդիկներից ծուխ դեռ չի ելնում: Նրանց մեծ մասը չի կարողանում փայտ ձեռք բերել: Այն թանկացել է: Այսօր մեկ խորանարդ մետրը 30000 դրամով է վաճառվում: Հողագործության միջոցով ապրող գյուղացիները փայտին մոտ գալ չեն կարողանում:

«Եթե այս տարի էլ նախորդի պես ցուրտ եղավ, չգիտենք՝ ի՞նչ ենք անելու: Մարդիկ ստիպված են լինելու իրենց տան աթոռներն ու սեղանները կոտրեն ու վառեն: Շատերն էլ անցնելու են մրգատու ծառերին»,– վրդովվեցին նրանք:

Ջերմատան բերքը կորցնելու դեպքերը նույնպես քիչ չեն: Տեղացիները հիշում են՝ նախորդ տարի տեղացած առատ ձյան և քամու պատճառով ջերմոցների 90 տոկոսը ավերվել էր:

«Մարդիկ իրենց եղած– չեղածը վաճառեցին, ցելոֆոն առան ու ջերմոցները վերականգնեցին: Մինչև էսօր վարկի տակից չենք կարողանում դուրս գալ»,– վերհիշեցին մեր զրուցակիցները:

Ջերմոցները նրանց ապրուստի միակ միջոցն են: Գազի փոխարեն ջերմատները շահագործվում են փայտով կամ էլեկտրաէներգիայով: Բայց դրանք էլ չեն հեշտացնում նրանց կյանքը: Հատկապես ձմռան ամիսներին էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջանում: Հոսանքի տատանումների պատճառով բնակիչները էլեկտրատեխնիկայից են զրկվում:

«Երբ սկսում են բոլորը հոսանք օգտագործել՝ ծանրաբեռնվածություն է առաջանում՝ 220 վոլտի փոխարեն լարումը 150 է դառնում: Իմ սառնարանի մատոռն արդեն 3 անգամ փոխել եմ: Տատանումների պատճառով փչացել է»,– բողոքեց բնակիչը:

1600–ից ավելի բնակիչ ունեցող համայնքը դեռ խորհրդային տարիներից է կապույտ վառելիքին կարոտ: Հարևան Մեծամորն ու Հայկաշենն էլ Արաքսի բախտակիցներն են: Այդտեղ նույնպես գազաֆիկացում չկա: Գյուղացիները սրտնեղեցին, որ ամեն համապետական ընտրությունների ժամանակ խոստանում են գազի հարցը լուծել, սակայն, ընտրություններից հետո մոռանում են:

Բոլոր պատկան մարմիններում սահմանամերձ համայնքի խնդրի մասին քաջատեղյակ են: Արաքսեցիների խնդրանքը բազմիցս պատկան կառույցները մերժել են: Ասել են՝ ձեզ գազ չի հասնում:

Վարդան Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո առաջինը հենց գազի խնդրի վրա է կանգ առել: Նամակ է գրել կառավարություն: Պատասխանը, սակայն, նրան չի գոհացրել: Հայտնել են, որ 2017 թվականին նախատեսված չէ այդտեղ գազ անցկացնել: Կապույտ վառելիքը սահմանամերձ բնակավայր հասցնելու համար նախնական հաշվարկով 475 միլիոն դրամ է անհրաժեշտ:

«Ասել են՝ շահավետ չէ, բայց մենակ մենք չենք օգտվելու դրանից: Էդ տարածքում 3 գյուղ կա, դրանք ևս օգտվելու են»,– ասաց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
website by Sargssyan